• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
04․10.2017թ.

Ս․թ. հոկտեմբերի 6-8-ին «Պատմության քառուղիներում» նախագծի շրջանակներում «Ժամանակի մեքենա» շարքի տեսադաս նկարահանելու  նպատակով կազմակերպել կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդությունը Սյունիքի մարզ։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Վահրամ Թոքմաջյանին, օգնական՝ Վարդան Կարապետյանին․
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հոկտեմբերի 6-ին՝ ժամը 8:00, Մայր դպրոցի բակից,  վերադարձը՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00.
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Կոռնիձոր գյուղում, դասավանդող Վարդան Կարապետյանի և սովորող Սոնա Գաբրիելյանի տանը.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ford 10 SՕ 908 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)․
  7. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի   տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Սոնա Բեզիրգանյան, 12-րդ դասարան
  2. Ժոռա Ավետիսյան, 12-րդ դասարան
  3. Սիրանույշ Սահակյան, 12-րդ դասարան
  4. Անահիտ Զաքարյան, 12-րդ դասարան
  5. Նանե Սարգսյան,  12-րդ դասարան
  6. Արման Մարտիրոսյան, 12-րդ դասարան
  7. Աննա Հարությունյան, 12-րդ դասարան
  8. Միքայել Առաքելյան, 12-րդ դասարան
  9. Գեորգի Թևոսյան, 12-րդ դասարան
  10. Սոնա Գաբրիելյան, 11-րդ դասարան
  11. Գոհար Սմբաթյան, 10-րդ դասարան
  12. Վանուհի Ազատյան, 11-րդ դասարան

Հավելված 2
Ծրագիր
Օր առաջին, հոկտեմբերի վեց

Մեկնում՝  8:00, Մայր դպրոցից։
Առաջին կանգառ՝ Աղավնաձորի շուկային հարակից տարածքում ընդմիջում։
Երկրորդ կանգառ՝ այցելություն Զորաց քարեր։
Երրորդ կանգառ՝ Խնձորեսկ, տեսադասի առաջին մասի նկարահանումներ։
Չորրորդ կանգառ՝ Կոռնիձոր գյուղ։ Տեղավորվում են տներում։ Ընթրիք։ Շփումներ գյուղի բնակիչների հետ։

Օր երկրորդ, հոկտեմբերի յոթ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Մեկնում Հալիձորի բերդ՝ 9.30:
11.00-ից՝ Ողջի բերդի հովտով քայլք դեպի Հալիձոր բերդ։
12.00-ից՝ նկարահանումների մեկնարկ։
14.00՝ ճաշ։
16.00՝ մեկնում Շիկահողի արգելոց։
20:00՝ ժամանակում Կոռնիձոր, ընթրիք։

Օր երրորդ, հոկտեմբերի ութ
Վերկաց՝ 8.00
Նախաճաշ՝ 9.00:
Նկարահանումներ Կոռնիձոր գյուղում։
12.00՝ մեկնում Տաթևի վանք։
14.00՝ ճաշ։
16.00՝ վերադարձ Երևան։