• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փոքրերը հեծանվավազքի են մասնակցում

 

11:30 – ին կրթահամալիրի մեծ սրահը լցվեց հեծանիվներով: Մարմարյա սրահում հավաքվել էին 1-2 դասարանի երեխաներ` իրենց «տրանսպորտային միջոցներով»: Տիար Բլեյանը խոսում էր, իսկ երեխաները ինքնամոռաց հեծանիվ էին քշում, չմուշկներով էին խաղում ընկնում էին, բարձրանում էին, և չնայած որ անընդհատ բախվում էին իրար ու ընկնում, բայց ոգևորված նորից վեր էին կենում և շարունակում իրենց երթը: Անգամ Ֆլեշ-մոբին փորձում էին մասնակցել իրենց հեծանիվներով և չմուշկներով: