• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է. օրենքով մինչև 18 տարեկան անձինք երեխաներ են:
Երեխաները միայն այս մեկ օրը չէ, որ պետք է պաշտպանված լինեն. տոնն ուղղակի առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ երեխաներն էլ ունեն իրավունքներ և պաշտպանվածության կարիք:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950-ին առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի մեկը:

ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:

Յուրի Շմավոնյան 11-3 դասարան

Ղեկավար` Արսեն Գալստյան