• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի՞թե սա հեքիաթ է

 

Ես նկարել շատ եմ սիրում: Մի օր տիկին Տաթևը մտավ մեր դասարան և հայտարարեց, որ նկարենք թեմաներ, որը կարտահայտի մեր ժողովրդի տարած հաղթանակը: Ամբողջ դասարանն անցավ գործի: Ընտրվեց երեք աշխատանք` իմը, Սոնայինը և Մարգարիտայինը: Մեզ հրավիրեցին Զինկոմիսարիատ, որտեղ նորից պետք է նկարեինք: Այնտեղ ես տեսա կանգնած զինվորների, որոնք ժպիտով մեզ էին հետևում: Եկավ հաղթողներին մրցանակներ տալու օրը: Այն պահին, երբ սկսեցին կարդալ մրցանակակիրների անունները, շատ հուզվել էի: Չգիտեմ, ինչպես ստացվեց, ես սկսեցի անձայն աղոթել: Ա’յ քեզ հրաշք : Լսվեց իմ անունը: Ականջներիս չէի հավատում: Ինձ շնորհավորում էին ամեն կողմից, ջերմ խոսքեր ասում: Ոնց որ յոթերորդ երկնքում լինեի: Ես պարգևատրվեցի ֆոտոխցիկով, հեռուստացույցով և մեկ շաբաթյա ուղեգրով: Շնորհակալություն սիրելի’ դպրոց, սիրելի’ ուսուցիչներ: