• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատրաստվում ենք հունիսմեկյան տոնախմբությանը

Այսօր, ընդհանուր պարապունքին տիար Բլեյանը հայտարարեց, որ ժամը տասին պիտի իջնեինք կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ փորձ անելու: Փորձին մասնակցելու էին կրթահամալիրի 3-11-րդ դասարանի բոլոր աշակերտները:

Ահա այսպես  գնացինք փորձ անելու: Միջին և ավագ դպրոցների սովորողները կանգնած էին վերևում, իսկ փոքրերը` ներքևում:  Երգերը շատ հետաքրքիր էին և բոլորին շատ ծանոթ: Ի դեպ նշեմ, որ մեր կատարումը ձայնագրելու էր եկել ավստրալիացի արվեստագետ Մարտինը: Նաև ձայնագրում էր նաև մեր փսփսոցները և քչփչոցները: Փորձը շատ արագ ավարտվեց, քանի որ մենք բոլորս գիտեինք, թե ինչն ինչպես է, իսկ ընթացքում մեզ օգնում էին ընկեր Սոֆյան, ընկեր Մարինեն և իհարկե մեր հյուր տիար Արթուրը: 

Նաև ցանկանում եմ ասել, որ չար, անհամբեր երեխաների պատճառով ամբողջ միջին դպրոցը զրկվեց այսօրվա բոլոր ճամփորդություններից: Նրանք չէին մասնակցում փորձին և հետն էլ մեզ էին խանգարում: Չեմ ցանկանում  մանրամասնել. երևի տիար Բլեյանը շատ ճիշտ վարվեց, որ պատժեց բոլորիս:

Դե ինչ, եկեք անհամբեր սպասենք վաղվա օրվան: