• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացի կրթահամալիրը ՆԱՄ-ում

Հուլիսի 6-ին, «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղ հյուրընկալեցին Բանգլադեշյան պլեների «Կենսամշակութային արշավի դաջվածքներ՝ հետքերի հետքեր» նախագծով կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների 20 հոգանոց խումբը՝ կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Քնարիկ Ներսիսյանի ղեկավարությամբ։ Ծրագրում ներառված էին «Կտրատիր այս հիմար հեռախոսների լարերը» մոնոներկայացումը, «Ծամ իս թորգի», «Թամզարա», «Այ, Նարե, Նարե», «Նախշուն, կաքավ», «Մեր տան իդև», «Հալել եմ եղը», «Հունձքի երգը», «Այ լոթի Մարալ» պարերգերը, «Կաքավներ, կաքավներ», «Սարեն կուգաս» երգերը ուսուցչական երգչախմբի կատարմամբ, «Շավալի, խոշ բիլազիկ», «Կոմիտասի Շորոր», «Խամխամա», «Թամզարա» ազգագրական պարերը, «Հակաբացիլ Չարենց», «Հակաբացիլ Տերյան», «Հակաբացիլ Թումանյան» միասնական ընթերցումները և վերջում պրեզենտացիա՝ «Բանգլադեշյան պլեներ. Գեղարվեստը կրթահամալիրում» հարթակների ներկայացումը: ՆԱՄ-ը՝ արդեն գործընկեր և բարեկամ դարձած հյուրերին դիմավորեց և ճանապարհեց ավանդույթ դարձած ազգագրական պարով։

Աղբյուրը՝ Շուշիի Նարեկացի արվեստի միության ֆեյսբուքի էջ