• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ա՜յ քեզ թարս օր. . .

Այսօր  ճամբարի երկրորդ օրն  է, իսկ օրն էլ`  թարս հագուստի:  Այս թարս  օրով բոլորն իրենց հագուստները թարս էին հագել, նույնիսկ ուսուցիչներն էին թարս հագնվել: Այնքան ծիծաղելի էին բոլորը. . .

 Առավոտյան երգեցինք Կոմիտասի երգերը ընկեր Սոֆայի հետ և գնացինք Մայր դպրոց: Այնտեղ նորից փորձեցինք նույն երգերը, որպեսզի վաղվա ձայնագրությանը պատրաստ լինենք, ապա պարեցինք Վերվերի և վերադարձանք Դպրոց-պարտեզ:

 Վերադարձանք ու մեր դասարանը վերածեցինք թարս կինոթատրոնի և սկսեցինք թարս-թարս ֆիլմեր դիտել: Հետո շա՜տ-շա՜տ թարս խաղեր խաղացինք, իջանք բակ, էլի թարս-թարս խաղացի՜նք ու խաղացի՜նք:

 Էսպես էլ թարսերի օ՞ր. . .