• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գավաթի բասկետբոլի մրցաշար

Մանուչարյան Ինգա, 5-րդ դասարան

Նոր դպրոց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գավաթի բասկետբոլի մրցաշարին մասնակցում էին Երևան քաղաքի 5 վարչական շրջանի թիմեր: Մեր Հատիս թիմն էլ էր մասնակցում: Հաղթելով Նաիրի թիմին` մեր թիմը դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակիչ խաղում հանդիպումը Արաբկիր թիմի հետ էր: Այստեղ պարտվեցինք: Հաղթելով լրացուցիչ 5 րոպեանոց խաղափուլում առաջին տեղը գրավեց Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիմը: Մեր թիմը գրավեց երկրորդ տեղը` պարգևատրվելով  գավաթով` հաղթանակի ձգտում ցուցաբերելու համար և պատվոգրով: Իսկ ինձ, որպես լավագույն պայքարող, պարգևատրեցին խրախուսիչ գավաթով: