• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսյան բաց ճամբար դասվար-դաստիարակների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կրտսեր դպրոցի դասվարներին և նախակրթարանի դաստիարակներին, ուսուցիչների օգնականներին, դասվար-դաստիարակի աշխատանք փնտրողներին հունիսի 19-ից հունիսի 21-ը և հունիսի 26-ից հունիսի 28-ը  մանկավարժության ճամբարի կազմում հրավիրում է վերապատրաստման: 
Մասնակիցը գալիս է անհատական նեթբուք-նոթբուքով, լողազգեստ-մարզազգեստով:

Վերապատրաստման բովանդակությունը.

  • Մաթեմատիկա՝ ինչպես խնդիր լուծել, դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղեր
  • Մայրենի խոսքի մշակում
  • Շախմատ. շախմատ խաղը և դրա ուսուցման մեթոդիկա
  • Լող. լողուսուցման առաջին քայլերը
  • Հեծանիվ. ինչպես սովորեցնել հեծանիվ վարել
  • Երգ–պար
  • Ուսուցումը նախագծերով

Մարզերից եկողները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի փոխանակումների կացարանում։
Ուղեգրի արժեքը 15 000 դրամ է։

Մասնակցության համար  անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը, ժամը18:00, լրացնել հայտը:

Հասցե՝ Րաֆֆի 57, (374.10) հեռախոս՝ 747246
Վճարումը կատարել Հ/Հ  Հայէկոնոմբանկի «Մետաքս» մասնաճյուղ 163218137665 հաշվեհամարին:

Վերապատրաստման արդյունքում տրվում է վկայագիր: