• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային առաջին օրը մեր ջոկատում

 

Ողջույն ամառային ճամբար: Վերջապես մենք առանց գրքերի ենք եկել դպրոց:Դրա փոխարեն ես իմ սքեյթն էի բերել դպրոց, բայց չմտածեցի, որ դասարանում չեմ կարողանալու սահել: Ամեն դեպքում հասցրեցի միջանցքներով սահել: Առավոտյան ծեսը սկսեցինք Մայր դպրոցում, որտեղ Տիար Բլեյանը մեզ ծանոթացրեց օրվա նախագծի հետ:Վերադառնալով Դպրոց-պարտեզ մենք այնքան էինք ուրախացել, որ միանգամից անցանք խաղալու: Հետո նայեցինք Եղվարդի ճամփորդության մեր նկարներն ու որոշեցինք վաղը մի տեսաֆիլմ պատրաստել, որն էլ կդառնա մեր բնագետների կիսամյակային  հաշվետվության նյութը: Եղվարդ ճամփորդությունը մտադրված էինք գնացել`ծիրանենիների տնկարաններ տեսնելու( ֆիլմը կայքում կլինի վաղը):Վերադառնանք մեր վաղվա ճամբարային օրակարգին: Այն շատ հետաքրքիր է լինելու, որովհետև..., բայց չէ, չեմ պատմի, դա էլ վաղը կպատմենք: