• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարգարա գյուղի միջնակարգ դպրոց գործուղելու մասին

ՀՐԱՄԱՆ
27․04.2017թ.
 

Կրթահամալիրի և Արմավիրի մարզի Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի համագործակցության շրջանակներում.

  1. 2017թ. ապրիլի 28-ին Մարգարա գյուղ գործուղել.
  • դասավանդողներ Լիանա Հակոբյանին, Վեներա Խառատյանին և Մարինե Ամիրջանյանին․
  • Արևելյան դպրոցի սովորողներ Վռամ Բաբայանին, Լևոն Ղալամքարյան, Հրաչ Ղալամքարյանին, Արշակ Առուստամյանին, Հայկ Արշակյանին, Գրիգոր Գևորգյանին․
  • Ավագ դպրոցի սովորողներ Շուշան Ադամյանին, Նարե Մամիկոնյանին, Հովհաննես Մելիքյանին, Գևորգ Հովհաննիսյանին, Միքայել Ղարագյոզյանին, Գոռ  Օսեյանին, Վրեժուհի, Խաչիկյանին, Մարիամ Խաչանյանին․ 
  1. Խմբի ղեկավար նշանակել Լիանա Հակոբյանին:
  2. Լիանա Հակոբյանի ներկայացմամբ հաստատել ծրագիրը (հավելված)։
  3. Դպրոցների ղեկավարներին՝ կազմակերպել դասավանդողների ուսումնական պարապմունքների փոխարինումը, սովորողների համար այն դիտել որպես ուսումնական պարապմունք «Սովորող-սովորեցնող» նախագծով:
  4. Մասնակիցներն իրենց բլոգներում ներկայացնում են գործուղման լուսաբանումը:
  5. Խմբի մեկնումը` ապրիլի 28-ին, ժամը 10:00, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ ժամը 14:30։
  6. Գործուղման մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ  10 ՍՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)։
  7. Ճանապարհածախսը՝ 27.000 (քսանյոթ հազար) դրամ, վճարել «Փորձարարական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2017թ․ միջոցներից:

Կրթահամալիրի տնօրեն՝  Ա. Բլեյան

Հավելված
ԾՐԱԳԻՐ

  • Բլոգային ուսուցում. պատասխանատուներ` Հակոբյան Լիանա, Մարինե Ամիրջանյան և ընկերներ.
  • Մարգարա  գյուղի սովորողների և դասավանդողների մեկ միասնական բլոգի  գործածում, նյութի տեղադրում. պատասխանատուներ` Մարինե Ամիրջանյան և ընկերներ.
  • Օգնել  քիմիայի ուսուցչին մասնագիտական զարգացման հարցում. պատասխանատու`  Վեներա Խառատյան.
  • Քիմիական նյութերով փորձեր, ջրի ֆիզ-քիմիական չափումներ. պատասխանատու` Վեներա Խառատյան, ավագ դպրոցի սովորողներ.
  • 7-9-րդ դասարանի համար նախատեսված, քիմայի տեսադասերի, փորձերի  էլեկտրոնային փաթեթի հանձնում. պատասխանատու` Վեներա Խառատյան.
  • Փորձի նկարահանում, մոնտաժ - պատասխանատու` Լիանա Հակոբյան, ավագ դպրոցի սովորողներ.
  • Կլոր սեղան՝ արդյունքներ, անելիք, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր մայիսյան հավաքի մասնակցության նախագիծ։