• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք էլ փախանք…

Սույն թվականի մայիսի 27-ին, յոթերորդ ժամին, մայր դպրոցից  դուրս են եկել մի խումբ սովորողներ և մի ուսուցիչ, ու …

Ասեմ, որ օրը առավոտվանից հանդարտ էր, ոչ մի արտասովոր երևույթ: Կարևորը առջևում էր: Ճիշտն ասած` մենք ուզում էինք մեր ուսումնական տարվա վերջին օրը անսովոր անցկացնել: Այդպես էլ եղավ: Անկեղծ ասած` մտքներովս էլ չէր անցել այս տարբերակը:

Սկսվեց  յոթերորդ ժամը: Դասամիջոցից հոգնած գնում ենք դասարան ու տեսնում ենք, որ 8.5 դասարանի աղջիկները, Աբրոյան Վահեն, տիկին Նունեի գլխավորությամբ…փախչում են դասից: Դե, մենք էլ չէինք կարող չմիանալ նրանց: Եվ այսպես, իջանք բակ, նստեցինք խոտերի վրա ու  սկսեցինք խոսել մեզ համար ամենակարևոր թեմայից` սիրուց:  Բայց պարզվեց` այդ ժամին ոչ միայն մենք ենք հայտնվել դրսում: Զրույցի կեսից մեզ միացան 11-ի Մանեն, 10-ի Արտավազդն ու  8.5-ի Էրիկը: Մեր զրույցը ավելի հետաքրքիր դարձավ Մանեի քննող հարցերի շնորհիվ:

Անկեղծ ասած` դրսում անցկացրած մեկ դասաժամի ընթացքում վայելեցինք բնության հաճելի կանաչը, օդի թարմությունն ու երեխաների անկեղծությունը: Հավես էր: