• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես իմ դպրոցում

Իմ դպրոցում

Իմ դպրոցում շատ հետաքրքիր բաներ կան: Բայց ամենալավն այն է, որ այնտեղ մարզադահլիճ կա: Եթե մարզադահլիճը չլիներ, մենք չէինք կարողանա ֆուտբոլ խաղալ: Մեր դպրոցում ես ամենա-ամենաշատը չեմ սիրում առավոտյան ծեսը: Ես դպրոց եմ գալիս միայն խաղալու համար, իսկ սովորելը ձանձրալի բան է: Նստում ես քառասունհինգ րոպե և դաս անում: Հետո էլ, երբ ասում ես դասը վերջացել է, ուսուցչուհիները պնդում են, որ չի վերջացել:

Արեգ Ղալամքարյան

Մեր դպրոցում կա լողավազան և ամեն դասարանում կա էլեկտրոնային գրատախտակ: Մեր դպրոցը կոչվում է «Պապայի արև դպրոց պարտեզ»: Եվ մենք սիրում ենք մեր ուսուցչուհիներին, իսկ ամենաշատը` ընկեր Նաիրային: Մեր դպրոցն ամենալավն է: Մեր դպրոցում ամեն ինչ հետաքրքիր է` և՛ դասերը, և՛ դասամիջոցները: Մեզ մոտ շուտով ավելի հետաքրքիր կլինի, որովհետև սկսվում է ամառային ճամբարը: 

Սարոյան Լևոն

Բարև ձեզ, ես Անին եմ: Սովորում եմ Դպրոց-պարտեզում: Կարող եք մտնել mskh.am կայք, ծանոթանալ մեր դպրոցին և զանազան նյութեր կարդալ մեր դպրոցի մասին: Մեր դպրոցում ամեն առավոտ ծես ենք անում, երգում և պարում: Մեր դպրոցում կան շատ խմբակներ: Ես գնում եմ կենգուրուի, գիմնաստիկայի, դաշմամուրի և մարմնամարզության:

Մեր դպրոցում ամեն տարի բոլոր երեխաները գնում են ճամբար: Ճամբարում մեզ պաղպաղակ են հյուրասիրում: Համակարգչով տնայիններ են տալիս: Եվ ով հաղթող է ճանաչվում, նա գնում է կամ քաղաքից դուրս, կամ էլ ուրիշ երկիր:  Մի խոսքով, մեր դպրոցը շատ լավն է և անակնկալներով լի:

Ջանոյան Անի