• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուռա~, ամառ է գալիս. . .

Ողջույն~... Ես Ալեքսն եմ: Ես Նոր դպրոց-պարտեզից  եմ:  Գիտեք, ես այնքան ուրախ եմ... Ու հիմա կասեմ, թե ինչու... Ուրախ եմ, քանի որ շա՜տ շուտով ամառ է: Իսկ ես պատրաստվում եմ գնալ ծով: Այնքան շատ եմ սիրում լողալ, ավազների մեջ խաղալ... Ես ամառը շատ եմ սիրում, քանի որ ստիպված չեմ լինի առավոտ շուտ արթնանալ, պարտեզ գալու համար... Այնքան եմ սիրում քնել... 

Նաև շատ եմ սիրում արևը: Սիրում եմ կանգնել ու դեմքս ծռմռելով  նայել արևին: Մի խոսքով` ես սպասում եմ ձեզ, Ամա՜ռ ու Արև՜...