• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր գրադարանը

Արդեն հինգ տարի է, որ  սովորում եմ կրթահամալիրում: Կրթահամալիրի ամենակարևոր մասը  մեր Տիգրան Հայրապետյան գրադարանն է: Հինգ տարի շարունակ ես օգտվում եմ գրադարանի գրքերից և ՏՀՏ միջոցներից: Այս հինգ տարիների ընթացքում մեր գրադարանը շատ է փոխվել: Փոփոխությունները գովելի են, քանի որ հիմա մեր կրթահամալիրն ունի մեդիահրատարակչություն, նորացված էլեկտրոնային հասցե և արդեն Մեդիակենտրոնում` էլեկտրոնային գրադարան:
Երբ ցանկանում եմ այլ ուսումնական հաստատություններում  սովորող ընկերներիս պատմել մեր կրթահամալիրի մասին, միանգամից հիշում եմ մեր գրադարանը և մի քիչ էլ պարծենում եմ, որ իրենք հաստատ չունեն մեր գրադարանի նման հայտնի ու հյուրընկալ միջավայր: Ճիշտ է, մեր գրադարանը լավն է, հայտնի է  ու հյուրընկալ, բայց այդ լավ կողմերի կողքին կանգնած է նաև վատը`  մեր գրադարանի կահույքը հին է:  Կցանկանայի, որ կահույքը գոնե նորոգվեր, որպեսզի կատարյալ տեսք ունենար:
Շնորհակալությունս եմ հայտնում գրադարանի անձնակազմին, այդ թվում` իմ ընկերների, այսպիսի  աշխատանք կատարելու համար: Իմացեք, որ մեր ինֆորմացիայի աղբյուը գրադարանն է :

Ղարիբյան Սիրանուշ, 11-2 դասարան