• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
22.02.2017թ.

Կրթահամալիրի նոր գործընկեր դպրոցների (Երվանդաշատ, Բագարան, Երասխահուն, Մարգարա գյուղերի) 17 հոգիանոց խումբը փետրվարի 23-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Զարուհի Առաքելյանին, Քնարիկ Ներսիսյանին, Նվարդ Սարգսյանին, Նառա Նիկողոսյանին, Մարգարիտ Սարգսյանին.
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել ըստ ծրագրի:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Հավելված

Կրթահամալիրի նոր գործընկեր դպրոցների խմբերի ընդունելության ծրագիր

Փետրվարի 23

10:00  Դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
10:20 - 11:00  Շրջայց Մեդիակենտրոնում
11:00 - 11:30  Այցելություն Հյուսիսային դպրոց
11:30 – 12:30 Այցելություն Քոլեջ
12:30 - 13:00   Այցելություն Արևելյան դպրոց պարտեզ
13:00 - 13:40  Ընդմիջում Արևելյան դպրոցում
13:40 - 15:00  Այցելություն Մայր դպրոց
15:00   Ճանապարհում