• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երջանիկ գեն

Նյութը պատրաստեց Սահակյան էմիլը

Ղեկավար Անահիտ Մեջլումյան

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ հայտնաբերել են մի գեն, որը մարդուն երջանիկ է դարձնում: Այն մարդիկ, որոնք հոմոզիգոտ են այդ գենի նկատմամբ, այսինքն` այդ գենից ունեն երկու հատ, մեկը` հորից, մյուսը` մորից, կրկնակի երջանիկ են և գոհ են իրենց կյանքից, քան նրանք, ովքեր այդ գենից ունեն մեկ հատ:

Պարզվում է, որ երջանկության զգացումը կախված է 5-HTT գենից: Այդ գենը կարգավորում է սերոտոնինի տարածումը օրգանիզմում՝ նարդային համակարգի միջոցով: Այն մարդիկ, որոնց սերոտոնինը քիչ է, հակում ունեն դեպրեսիայի նկատմամբ: Ժան-Էմանուել դե Նևը հետազոտել է 2500-ից ավելի ամերիկացիների` այդ գենը հայտնաբերելու նպատակով միաժամանակ ստուգելով նրանց ԴՆԹ-ն: Մարդկանց 69%-ից ավելին, որոնք ունեին այդ գենը, 34%-ը բավարարված էին իրենց կյանքով, իսկ մնացած 35%-ը՝ ուղղակի երջանիկ էին: Այսինքն՝ 5-HTT գենը ապահովում է սերոտոնինի տեղափոխումը դեպի նյարդային բջիջներ: