• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, ամառային ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առաջին տարին եմ մասնակցելու ամառային ճամբարին:Իմ պատկերացմամբ պետք է շատ հետաքրքիր անցնի` մրցումներով, ուրախ ծեսերով, ներկայացումներով լի: Որքան երեխաները  շատ են պատմում ամառային ճամբարի մասին,այնքան շատ եմ ոգևորվում և անհամբեր սպասում, թե երբ են  գալու ամառային ճամբարի օրերը:Ցանկանում եմ, որպեսզի շատ մրցումներ լինեն, որովհետև շատ եմ սիրում մրցել:Ինչ լավ է,որ մենք տարին այսպես ավարտելու և հաճելի հուշերով հանգստի գնալու այսպիսի լավ հնարավորություններ ունենք:Սակայն երբ հիշում եմ, որ երկու ամիս մնալու եմ առանց իմ սիրելի կրթահամալիրի, անկախ ինձանից թախծում եմ:Եթե անցած տարի ինձ ինչ-որ մեկը ասեր,որ ես կարող եմ կարոտել իմ դպրոցը, երևի թե ծիծաղեի:Բայց այսօր դա իրողություն է: