• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Խաչի երևման տոն

Մայիսի 22-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երևման հիշատակի տոնը: Հայ առաքելական եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո:

351 թվականին, ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երևման տոնին:

Աղբյուրը`www.qahana.am