• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պարապմունք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ

Օրը՝ դեկտեմբերի 6
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Մայր դպրոց, մեդիադահլիճ
Մասնակիցներ՝ կինո-ֆոտոոգործի խմբեր
 
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, իրականացնում է «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագիծը: Նախագծի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստանում, հակախտրական օրենսդրության մշակումը, քաղաքացիական հասարակության և կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացումը և անկողմնակալ մեդիա լուսաբանումը:
Տարիների ընթացքում ԵՀՀ-ն արտադրել է նշված թեմաներով մի շարք ֆիլմեր, որոնցից երկուսը վաղը կդիտենք կրթահամալիրի մեդիադահլիճում:
Կարող եք ծանոթանալ հանդիպման ծրագրին: