• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ներքին ուսումնասիրություն կազմակերպելու կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներքին ուսումնասիրություն կազմակերպելու կարգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) ուսումնասիրությունները կազմակերպվում են.

  • կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) հրամանով
  • կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղի ղեկավարի հրամանով:

Կրթահամալիրում ներքին ուսումնասիրությունը չորս փուլ ունի։

  • Նախապատրաստական փուլ։ Այստեղ նշվում են, թե ինչ նպատակով է կազմակերպվում ուսումնասիրությունը, ինչ գործիքներ են կիրառվում, ովքեր են ուսումնասիրություն կատարողները, ինչ ժամկետներում։
  • Ուսումնասիրության փուլ։ Այս փուլում նշված գործիքների կիրառմամբ կատարվում է բուն ուսումնասիրությունը։
  • Ամփոփման փուլ։ Ուսումնասիրությունից հետո խումբը գրավոր ներկայացնում է ուսումնասիրության արդյունքները (հաշվետվություն):
  • Հաշվետվությունում նշվում են այն թերությունները, որոնք ենթակա են վերացման, թերությունը շտկողը և ժամկետը: Եթե հայտնաբերված թերությունը հնարավոր է եղել շտկել ուսումնասիրության ընթացքում, այդ մասին նույնպես արձանագրվում է: Հաշվետվությունում արձանագրված փաստի հետ համաձայն չլինելու դեպքում, համապատասխան անձը կարող է առանձին կարծիք ներկայացնել: Ուսումնասիրության հաշվետվությունը ներկայացվում է կրթահամալիրի մասնաժողովին կամ վարչական խորհրդին:
  • Շտկման փուլ։ Ոուսումնասիրության ընթացքում գրանցված թերությունները շտկվում են նշված ժամանակահատվածում, և այդ մասին գրավոր տեղեկացվում են մասնաժողովը կամ վարչական խորհուրդը: