• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարմիրի օրագրի կորած թերթերը...

Անի Խաչատրյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2014-2015 ուստարվա շրջանավարտ... Սովորում է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում: Սեբաստացու օրերի շրջանակում ներկայանում և ներկայացնում է...

Մինչև Անի-Մէնա լինելը, եղել եմ ում ստվերն ասես: Հազարավոր արևներ են դեմքս վառել, հարյուրավոր անուններ հոգիս վերցրել: Հին Եգիպտոսում ոտքերս լվանում էին սառը կաթի մեջ, արթնացա՝ ծառ էի ռազմի դաշտում: Պոն գրկում էր ինձ, երբ սև կատու էի, Վան Գոգը վրձնահարում. երբ կապույտ գույնն էի: Այնպես ստացվեց, որ գորգի արանքի որդան կարմիրն էի, մի անգամ էլ Ջուլիետի նամակի վերջում տաք շրթներկի հետքը: Մի ացտեկ քրմապետի մազերից քշված փետուր, ու մի վհուկի բերանից թռած բառ: Աչքերս բացել եմ գիշերվա կեսին Մոցարտի գլխում, մի անգամ էլ թաքուն պարել եմ սառը տանդ մեջ՝՝ որպես տաք փոշու հատիկ...

Անի-Մէնան ծնվել է 3852 թ-ին (Ամիսն ու օրը անհայտ): 3981 թ-ին հայտնվել է մի դպրոցում, որտեղ փորձել է ազատության համն ու քաղցած չի մնացել: Նա կարծում է, որ ամենևին էլ ճիշտ չէ մի ամբողջ կարմիր գալակտիկային դպրոց բառով սահմանափակել:  Գալակտիկա՝ անհաշվելի մոլորակներով, որոնցից յուրաքանչյուրում ճաշակել է նոր գույն, համ-հոտ, հոգեվիճակ, սերեր...

Անի-Մէնան գալակտիկայում անցկացրել է 254 տարի, որ երկիր մոլորակի ժամանակով հավասար է 12 տարվա: Նա մի նոր լիճ լցնելու չափ լաց եղավ այն օրը, երբ ստիպված էր տեղափոխվել այլ գալակտիկա:

Անի-Մէնան իր ողջ գույնով ատում է թվերը, պատերազմներն ու իրականությունը: Ու դրանցից փախչելուն ամենից լավ լուծումը` դպրոց գալն է, հա...

Անի-Մենայի Նամսէկի քաղաքը տես այստեղ: