«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր Հարավային դպրոցում ծնողների և սովորողների հետ բարեկարգեցինք դպրոցի հարավարևելյան մրգատու այգին, հյուսիսարևմտյան ներքին բակը և արևելյան մուտքի հատվածը: Բակային աշխատանքների ընթացքում փոսեր փորեցինք ծառատունկի համար, գլխավոր մուտքի մոտ կակաչների սոխուկներ տնկեցինք, մաքրեցինք այգիներն ու ներքին բակերը: Աշխատողների մի մասն էլ մաքրեցին կաբինետները, ջրեցին ծաղիկներն ու բույսերը:
Լուսանկարները և նյութը Հասիկ Պողոսյանի: