• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ հարևան Վրաստանից

Երեկ երեկոյան ժամը 2050 մենք ճանապարվեցինք Վրաստան Երևան-Թբիլիսի գնացքով: Ուղևորությունը բավականին հետաքրքիր էր: Մենք կատակում էինք, փորձում էինք նորից վերհիշել մեր ելույթների խոսքերը, որը, անկեղծ ասած, ասեմ, որ շատ բարդ գործ էր:

Առավոտյան ժամը 805 մենք բարեհաջող հասանք Թբիլիսիի կենտրոնական կայարան:Մեր հյուրընկալները այնտեղ մեզ էին սպասում։ Այնուհետև մենք ուղևորվեցինք Դեմիրելի քոլեջ: Քոլեջը մեծ տպավորություն գործեց մեզ վրա: Այնտեղ մեզ ցույց տվեցին մի քանի դասարաններ, որտեղ նրանք անցկացնում են անգլերենի և վրացերենի դասընթացները:

Նախաճաշից հետո մենք ուղևորվեցինք այն վայրը, որտեղ տեղի է ունենալու օլիմպիադան:

Առայժմ այսքանը. սպասե´ք նորություններին: