• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կարոս խաչ» վիպասանության երեկո

Հոկտեմբերի 4-ին, 19:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց 28) վիպասացության երեկո է, որի ընթացքում կհնչի «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկը, և առաջին անգամ հայ իրականության մեջ «Կարոս խաչ» վիպական պատումը կներկայացվի ամբողջապես:

Մասնակցում են բանագետ, վիպասաց Արուսյակ Սահակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ-ֆոլկլորագետ, պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը և վիպասաց-վիպերգող Անահիտ Հալապին։

Աղբյուրը