«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Երբ սովորական դասի ժամին դպրոցի ընթերցասրահը լեփ-լեցուն է աշակերտներով, ու բոլորը խորասուզված կարդում են, երբ կարդալ սիրող երեխաներից ամեն մեկն իր տանն առանձնացած չի կարդում, այլ կարդում է ողջ դասարանը միաժամանակ, երբ կրթական միջավայրում են միմյանց տեսնում գրքերով, ու կարդացածը քննարկելու հնարավորություն է լինում հենց ընկերախմբում, նշանակում է՝ այս երեխաները, կամ գոնե նրանց մեծ մասը, գտել են դեպի ընթերցանությունը տանող ճանապարհը, նրանց հետ աշխատող մանկավարժներն ու գրադարանավարը բռնել են աշակերտներին գրքին մոտեցնելու թելերը։ Հաղորդումն այսպիսի հաջողված փորձի մասին է: «ՎԵՄ» ռադիոկայանում: ԼՍԵՔ...