• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մեկ լուսաբանում հավաքից

Այսօր կրթահամալիրի հյուրերի թվում էինք նաև մենք` կրթահամալիրի սովորողներս: Ավեգ դպրոցի յուրաքանչյուր դասարան ուսուցչի հետ այցելում էր կրթահամալիրի կրտսեր, միջին դպրոցներ:
Կրթահամալիրի յուրաքանչյուր մասնաշենքում ինչպես դրսի, այնպես էլ մեզ` իրենց աշակերտներին, ընդունում էին մեծ ուրախությամբ: Աշակերտների մի մասը  ունեին այլ տպավորություններ, քանի որ առաջին անգամ  էին լինում և շրջում մասնաշենքերով: Բդպրոց-պարտեզը, Նոր դպրոցը և Մայր դպրոցը  հյուրեր ընդունող դպրոցներից էին: Հյուրընկալող աշակերտները հյուրերին զարմացնում են իրենց հմտություններով և ամեն ինչ անում էին, որ այցելությունները ավելի հետաքրքիր լինեն:
Մեր դպրոցների դռները բաց են ու մեծ ուրախությամբ սպասում են մեզանով հետաքրքրվողներին...