• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշնանային հավաք. կրթական փոխանակումներ

Կրթական ծրագրերի փոխանակման նախագծով այս անգամ հյուրընկալեցինք Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցի սովորողների և դասավանդողների խմբին:

Մեր ծանոթություն-բարեկամությունը նոր չէ. փոխադարձ այցելությունները հաջորդում են մեկը մյուսին: Մեր ընկերները այս անգամ կրթահամալիր էին եկել աշնանային ամենամյա հավաքի աշխատանքներին ծանոթանալու, մասնակից լինելու համար:

Սիրով մասնակցեցին բատիկայի դասին՝ նվեր ստանալով իրենց ձեռքով պատրաստած  աշխատանքները, հիացան կասկադով, եղան բրուտանոցում, մարմարյա սրահում զրուցեցին տիար Բլեյանի հետ, Բախշյանի այգում մասնակցեցին բացօթյա ֆլեշմոբին:

Մեր հյուրերը կլոր սեղան-քննարկման ժամանակ կիսվեցին իրենց տպավորություններով: