• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անձրևից պատսպարված ֆլեշմոբիստները

Կարծես բարի ավանդույթ է դառնում Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում ֆլեշմոբներին մասնակցելը: Այս անգամ մեր ճամփորդությունը համընկավ պատմության ֆլեշմոբի հետ: Բաժանվեցինք խմբերի, բաժանեցինք հարցերը և սկսեցինք աշխատել: Վերջում միասին քննարկեցինք բոլոր այն պատասխանները, որոնք հասցրել էինք գրանցել: Ճամբարականների անունից ընդհանուր պատասխանը ուղարկեցինք ֆլեշմոբի հայտի հղումով: