• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արեգունին կրկին նվաճված է

«Ժայռ» ռազմամարզական ճամբարի առօրյան ընթանում է ըստ նախատեսված օրակարգի. առավոտյան մարմնամարզություն, ռազմամարզական խաղեր և իհարկե՝ բարձունքի հաղթահարում: Արեգունին արդեն մի քանի անգամ նվաճած սովորողները վստահորեն ընկան առաջ՝ իրենց նորեկ ընկերներին առաջնորդելու և լեռը բարձրանալու գաղտնիքները բացահայտելու նպատակով: Մեկը մյուսին օգնելով, ձեռք մեկնելով, հանգստանալով, երգելով հասանք նախատեսված բարձունք, հիացանք այդ հարթակից բացվող Սևանի գեղեցիկ տեսարանով: Իսկ եղանակը շարունակում է մնալ անձրևոտ, ամպամած և փոքր-ինչ ցուրտ: Հուսանք, որ այն դեռ կփոխվի և մենք կկարողանաք այսօր էլ լողալ Սևանում: