• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Սեպտեմբերի 7, Մայր դպրոց, Մարմարյա սրահ
09:00-09:15

Ծրագրում`

  • Միասնական երգ. Կոմիտաս «Էս առուն»
  • Ընթերցանության ֆլեշմոբ
  • Երաժշտական ֆլեշմոբ
  • Միասնական պար «Տասներկու ոտք»

Դաշնամուրային նվագակցությունը` Նելլի Փիլոյանի

Էս առուն

Էս առուն ջուր է գալի.
Մի տեսեք ուր է գալի.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով.
Գալիսէ, գալիս է
Սեյր անե:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Արի, իմ սիրեկան յար,
Առաջ գամ քեզ տաղերով:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Տանըս տակին կա նըռնի,
Ես բարձ բերեմ` դու կըռնի,
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Ես, դու մի բաղում պիտենք,
Դու` չինարի, ես` նըռնի:
Գալիս է, գալիս է
Սեյր անե:
Գալիս է, գալիս է
Սեյր անե: