• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժների վերապատրաստման կազմակերպման մասին

Հրաման
23.08.2016թ.

2016թ. օգոստոսի 24-ին, ժամը՝ 10.00-16.00, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից կրթահամալիրում կազմակերպվում է «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրով մանկավարժների վերապատրաստում: Այդ նպատակով.

  1. վերապատրաստման կազմակերպման համար հատկացնել կրթահամալիրի Մայր դպրոցի՝ Ավագ դպրոցի ընթերցասրահը.
  2. ընդունել ի գիտություն վերապատրաստման ներկայացրած ծրագիրը. mskh.am-ում հրապարակել ծրագիրը.
  3. հաստատել վերապատրաստման կազմակերպման՝ կրթահամալիրի կողմից պատասխանատուների ցուցակը.
  • կրթահամալիրի տնօրենի ներկայացուցիչ՝ դասավանդողներ Վանիկ Գաբրիելյան, Վանուհի Բաղմանյան
  • տարածքի հիգիենիկ մաքրության-խնամքի համար՝ Գայանե Գայֆաջյան.
  • տեխնիկական ապահովման և սպասարկման համար՝ թվային միջոցների սպասարկման մասնագետ՝ Սեն Միքայելյան
  • լուսաբանման համար՝ «Սեբաստացի» TV, «Սուրհանդակ» ռադիո (պատասխանատու` Անի Սարգսյան, Հասմիկ Ղազարյան):

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան