• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը` այլ դպրոցներից տեղափոխված աշակերտների աչքերով

10-4 դասարանում շատ են այն աշակերտները, ովքեր այլ դպրոցներից են եկել մեր ավագ դպրոց վարժարանը: Անցյալ հինգշաբթի մեր դասի թեման դպրոցն էր: Երբ հարցրեցի այլ դպրոցներից տեղափոխված աշակերտների կարծիքը մեր դպրոցի մասին, և թե ինչով է տարբերվում մեր կրթահամալիրը իրենց նախկին դպրոցներից, նրանց պատասխաններն այնքան անկեղծ էին ու երբեմն` այնքան անսպասելի, որ ես որոշեցի այդ հարցազրույցը ներկայացնել կայքում:

Հարցը մեկն էր, իսկ պատասխանները` տարբեր:

How does “Mkhitar Sebastatsi” Educational Complex differ from your previous school?

Ինչո՞վ է “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը տարբերվում քո նախկին դպրոցից:

Gayanae Harutyunyan:” Most of the children at our previous school were afraid of the headmaster although we very seldom saw him. But here the headmaster is respected and loved by the children. It is surprising."

Գայանե Հարությունյան. «Իմ նախկին դպրոցում աշակերտների մեծ մասը վախենում էր տնօրենից, չնայած մենք շատ հազվադեպ էինք տեսնում նրան, բայց այստեղ երեխաները հարգում ու սիրում են տնօրենին: Զարմանալի է»:

Hripsimae Aharonyan: “Here most of the lessons are conducted with computers and smart boards. Here I don’t even want to go home when the lessons are over. There are so many after school activities. The relationship among school children and the relationship between teachers and school children is friendly."

Հռիփսիմե Ահարոնյան. «Այստեղ դասերի մեծ մասը անց է կացվում համակարգիչներով և էլեկտրոնային գրատախտակներով: Այստեղ դասերից հետո ես նույնիսկ չեմ էլ շտապում տուն: Այնքան շատ արտադասարանական գործունեության ձևեր կան: Աշակերտների միջև հարաբերությունները և ուսուցիչ աշակերտ հարաբերությունները բարի են ու ընկերական»:

Araksia Zulalyan: “Here we are free to express our ideas in our school website. I am in a specialized English class and I can say that here English is taught very well. Now I can express my thoughts and write compositions in English."

Արաքսյա Զուլալյան. «Այստեղ մենք ազատ ենք արտահայտելու մեր մեր մտքերը մեր դպրոցական կայքում: Ես անգլերենի խորացված ուսուցման դասարանում եմ սովորում, և կարող եմ ասել, որ այստեղ շատ լավ են սովորեցնում անգլերեն: Հիմա ես կարող եմ անգլերեն արտահայտել իմ մտքերը և գրել շարադրություններ»:

 

Mary Melikyan: “ I have come from a school the name of which I don’t want to mention. The first thing that surprises me here is that teachers do not beat or humiliate pupils. On the contrary, this educational complex is like a large family."

Մարի Մելիքյան. «Ես եկել եմ մի դպրոցից, որի անունը չեմ ուզում տալ: Առաջին բանը, որն ինձ զարմացնում է այստեղ, այն է, որ ուսուցիչները չեն ծեծում կամ ստորացնում աշակերտներին: Ընդհակառակը, սա մի մեծ ընտանիքի է նման»:

Elen Petrosyan: "In my previous school our aim was to have good marks in the register. But as soon as we got these good marks we forgot everything. But here we study without thinking about marks."

Էլեն Պետրոսյան. «Իմ նախկին դպրոցում մեր նպատակը մատյանում թվանշան ունենալն էր: Բայց հենց որ ստանում էինք այդ թվանշանը, անմիջապես ամեն ինչ մոռանում էինք: Այստեղ մենք սովորում ենք` առանց թվանշանի մասին մտածելու»: