• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային ճամբարի հրավեր

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` 16 տարին լրացած սովորողներին և աշխատողներին 2017 թվականի ամռանը հրավիրում է մասնակցեու միջազգային կամավորական ճամբարների` Գերմանիայում և Ֆրանսիայում:

Կամավորները մասնակցում են տվյալ երկրում իրականացվող հասարակական նշանակություն ունեցող ծրագրերին` էկոլոգիական, սոցիալական, շինարարական և վերանորոգման, գյուղատնտեսական և այլ: 

Ճամբարի տևողությունը` 14-21 օր:

Խոսակցական լեզուն` անգլերեն, առանձին դեպքերում` գերմաներեն կամ ֆրանսերեն:

Կամավորներն ապրում, աշխատում, սնվում և հանգստանում են միասին: Սնունդը և օթևանն անվճար են: Սնունդը, որպես կանոն, պատրաստում են կամավորները: Գիշերակացը կարող է լինել դպրոցներում, մանկապարտեզներում, երիտասարդական կենտրոններում, հանրակացարաններում:

Ճամբարի մասնակցության վճարը։ Կամավորը վճարում է 120.000 դրամ անդամավճար և տոմսի արժեքը, որից 400 եվրոն վերադարձվում է կամավորին` ծրագրի ավարտին:

Դիմումների վերջնաժամկետը` 20.09.2016թ.: Մասնակցության համար դիմեք կրթահամալիրի տնօրենի գրասենյակ։

Հասցե` Րաֆֆի 57
Հեռ.` (010) 74 72 46
Էլ. հասցե` [email protected]