• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարների 10-րդ փուլի կազմակերպման մասին

Հրաման

12.08.2016թ․

Ի լրումն 07.06.2016թ. «Ամառային ճամբարների կազմակերպման մասին» հրամանի, «Աշխատանքային ճամբարների կազմակերպման մասին» հրամանի, ճամբարների օգոստոսի 15-ից 19-ի  փուլը կազմակերպելու նպատակով.

  1. կազմակերպման վայրը համարել.
  • 6-13 տարեկանների մանկական լողափնյա ճամբարը կազմակերպել Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում և Նոր դպրոցում՝ կրթահամալիրի որևէ դպրոցում կամ Կենտրոնում դիմող ծնողին առաջարկելով ընտրել դրանցից մեկը.
  • դեռահասների հետազոտական-նախագծային ջոկատը՝ ըստ նախագծի աշխատակարգի կրթահամալիրի տարածքում և դրանից դուրս.
  • դեռահասների աշխատանքի և հանգստի «Ընկերության» ջոկատը՝ Դպրոց-պարտեզում և հարակից տարածքում.
  • պատանեկան աշխատանքային ջոկատների գործունեությունը՝ ըստ սահմանված կարգով աշխատանքային հայտերի՝ կրթահամալիրի, կրթական պարտեզի և հարակից տարածքներում.
  1. պետեր նշանակել.
  • Նոր դպրոցում՝ Կարինե Խառատյանին, օգնական՝ Գայանե Սարգսյանին,
  • Դպրոց-պարտեզում՝ Մարինե Մարտիրոսյանին,
  • Հիմնական դպրոցում՝ Հասմիկ Ուզունյանին,
  • պատանեկան աշխատանքային ճամբարի՝ Անահիտ Մելքոնյանին,
  • «Ընկերության» ջոկատի՝ Սոնա Փափազյանին,
  • դեռահասների հետազոտական-նախագծային ջոկատի՝ Աշոտ Տիգրանյանին.
  1. ճամբարային ընդհանուր պարապմունքների համակարգող նշանակել Սյուզի Մարգարյանին.
  2. ճամբարների պետերին՝ սահմանված կարգով վարել սովորողների հաշվառումը.
  3. Ճամբարի պետերին և պատասխանատուներին` ճամբարի օրակարգը, ծրագիրը կազմել՝ նկատի ունենալ օգոստոսի 1-12-ի փորձը. օրվա, այդ թվում` նաև ընդհանուր պարապմունքի, մարզական գործունեության, ճամբարային նախագծերի, այլ աշխատանքների  ծրագիրը հրապարակել նախորդ օրը` մինչև 16։00։
  4. Ճամբարականների տեղափոխումը կազմակերպել ծնողների միջոցներով, անհրաժեշտության դեպքում՝ օգտվելով Գազել 26 Տ 65 մակնիշի մեքենայի, վարորդ՝ Արմեն Պետրոսյան (հեռ. 098 39 52 01) ծառայությունից:

Կրթահամալիրի տնօրեն`                Ա. Բլեյան