• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձառություն «Նորավանք» գիտակրթական կենտրոնում

Հրայր Ղահրիյան
10-4 դասարան

Մեկ շաբաթ «Մխիթար Սեբաստացի» ավագ դպրոցի մի քանի սովորողներ մանսագիտական փորձառություն էին անցնում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում:
Փորձառություն անցնում էին 7 հոգի: Աշակերտները բաժանվել էին 3 խմբի: Առաջին խումբն ուսումնասիրում էր Թուրքայի և Սիրիայի հայ համայնքները, երկրորդ խումբը զբաղվում էր քաղաքագիտությամբ, իսկ երրորդ խումբը` անվտանգությամբ: Մեր ղեկավարները բազմակողմանի զարգացած մարդիկ էին: Մենք բազմաթիվ նոր գիտելիքներ ձեռք բերեցինք նրանցից, իսկ նրանք` մեզնից:
Փորձառությն վերջին օրը մենք հանդիպեցինք Նորավանք գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի հետ: Փոքր զրույց կայացավ, որից հետո նա աշակերտներին երկուական գիրք նվիրեց՝ մեկը Ղարաբաղի, մյուսը արևմտահայության հիմնախնդիրների մասին:
Նման մասնագիտական փորձառությունները շատ կարևոր են աշակերտների համար և ուսպլանի կարևոր բաղադրիչներից: