• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահի օրագիր

Հուլիսի 26, 09:00:-17:00 Մայր դպրոց Գոհար Եղոյան, սովորող՝ Վաչե Խաչատրյան։

Ավագ դպրոցի ընդունելության համար սովորող էր եկել. ուղեկցել ենք վարժարանի գրասենյակ: Ծնող էր եկել երկու երեխաների հետ, ցանկանում էր Հիմնական դպրոց ընդունվել: Կազմակերպել ենք ուղեկցումը: Մի ծնողի և սովորողի Վաչեն ուղեկցել է Գեղարվեստի դպրոց։ Մի տատիկ թոռնիկների հետ եկել էր Միջին դպրոցի պայմաններին ծանոթանալու՝ տեղափոխվելու նպատակով։ Դիմավորել ենք Թիավարության սպորտի դպրոցի ներկայացուցիչներին։ Կնքել եմ 4 ուսումնական պայմանագիր։ Պատասխանել եմ զանգերին։ Վաչեն կատարել է հանրօգուտ աշխատանք։ Կայքում պատմել է իր օրվա մասին, լուսաբանել։ Ընդունել ենք մեր ծնողին, խորհրդատվություն ենք անցկացրել միջավայրի բույսերի վերաբերյալ։