• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ լավ դպրոց, անուշ դպրոց

Իմ սիրելի  գործընկերներ  և նույնքան սիրելի երեխաներ ջան.

Ինձ հետ կատարվածից հետո  տարեվերջյան եռուզեռով լի այս օրերին  ես ակամա հայտնվեցի մի կողմ քաշվածի կարգավիճակում:  Հեռվից նայողի իմ այս կարգավիճակը ինձ թույլ է տալիս  հրճվանքի ու սքանչացումի պահեր ապրել, զմայլվել ձեզանով ու կարոտել: Կյանքը հրաշալի է, հրաշալի է, որ ես ձեզ ունեմ,  Պարույր Սևակի հայրենի Չանախչի` Զանգակատուն, գնացող տասներորդցիներ ունեմ, որոնք չեն մոռանում ճամփորդության իրենց հրճվանքն ինձ հետ կիսել ու զանգահարել ինձ, նրանց հետ` չքնաղ Սոֆյա Այվազյան ունեմ, կորցրած հայրենիքի ճանապարհներով դեպի Կարս գնացող  11-րդ դասարանցիներ  ու անփոխարինելի Ելենա Սարգսյան, Կարինե Թաքսիլդարյան ունեմ, իմ նեղ պահերին մեջքիս ամուր կանգնած հրաշալի գործընկերներ  ու  Աշոտ Բլեյան տնօրեն ունեմ, որ աշխարհը չունի: Ես հարուստ եմ, ջան, հարուստ եմ ձեզանով: Կեցցեք, ես սիրում եմ ձեզ:

                                                                                                            Թամար Ղահրամանյան