• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էլեկտրոնային գրատախտակն ու համակարգիչը (մեր հորինած առակների շարքից)

Էլեկտրոնային գրատախտակը կախվել էր պատից և բոլորին նախատում էր.

-Էս ի՞նչ են երեխաները թռչկոտում, թո՛ղ ինձ նման կանգնեն, բա սեղանը ինչու՞ է շարժվում,թո՛ղ ինձ նման կանգնի, իսկ աթոռները, ու՜ր ասես, որ չեն հայտնվի, է՛հ, էս պայուսակները  անընդհատ բացվում են ու փակվում, թո՛ղ ինձ նման անշարժ մնան:

Գրատախտակը շարունակում էր նախատել.

- Գևո՛րգ, մի՛վազիր, ինձ նման կանգնի՛ր:

-Մո՛նիկա, մի՛ պարիր, ինձ նման անշարժ մնա:

-Էրի՛կ, հերի՛ք է լաց լինես, շա՜տ լացկանն ես:

-Է՜հ, գրատախտակ քույրիկ,- ասաց համակարգիչը,-այդպես ես ասում, որովհետև  ո՛չ քայլել գիտես, ո՛չ վազել, ո՛չ պարել, ո՛չ էլ լաց լինել: Մեր գործն էլ սովորեցնելն ու ցուցադրելն է: