• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այդպես էլ չհասկացա...

Մանե Գևորգյան
11-5 դասարան
Նկարը՝ Նարե Գևորյանի (Մանեի քույրիկը)

Որպեսզի մարդ հասկանա` ինչու է տվյալ բանը սովորում, պետք է իմանա` դա իր ինչին է պետք: Եթե մի բան անընդհատ սովորես ու զգաս, որ դա չես օգտագործում, կհիասթափվես: Պետք է կա՛մ սովորենք միայն այն, ինչն անհրաժեշտ է, կա՛մ կիրառենք մեր սովորածը: Նախընտրում եմ երկրորդ տարբերակը:
Ինձ դուր է գալիս, որ մեր կրթահամալիրում ունենք մեր սովորածը կիրառելու շատ ու տարբեր հնարավորություններ:
Լավ է, որ էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասարանի սովորողները հնարավորություն ունեցան հմտանալու ու ավելին սովորելու, լավ է, որ մի շարք սովորողներ փորձառություն էին անցնում «Նորավանք» գիտակրթական կենտրոնում, լավ է, որ մենք` օտար լեզվի և թարգմանության դասարանների սովորողներս, հմտանում ենք` շփվելով այլ երկրներից կրթահամալիր այցելած հյուրերի հետ, ինչպես վերջերս Հոլանդիայի տարբեր դպրոցներից մեր կրթահամալիր եկած բազամթիվ ուսուցիչների հետ շփվեցինք։ Չեմ ափսոսում, որ այդ օրերին ստիպված էի մի շարք առարկաների դասերը բաց թողնել. փոխարենը այնքան անգլերեն եմ խոսել ու լսել, որ ինձ մի քիչ անգլախոս եմ զգում։
Միանգամայն ուրիշ էր մայիսի 3-ը։ Այդ օրը տղաներին տարան հրաձգարան, իսկ աղջիկներին ազատեցին դասերից ` առաջին բուժօգնության հմտություններ սովորելու համար։
Կարևոր բան է բուժօգնությունը։ Համենայն դեպս, ես այդպես էի մտածում։
Բայց, ի զարմանս ինձ, մարմնամարզությունն ու պարը շփոթել էին բուժօգնության հետ։
Բարձրացրա գեղարվեստական մարմնամարզության սրահ ու ինչ տեսա` բոլոր աղջիկները մարզանք են անում:
Տանը կամ ֆիզկուլտուրայի ժամին, կամ էլ ընդհանուր պարապմունքին չե՞նք կարող մարզանք անել, որ դասերի հաշվին ենք անում։
Երբ հարցրի` մարզանքից հետո ինչ է լինելու, պատասխանեցին, որ ֆիլմեր եք դիտելու ու պարելու եք։ Բարկացա ու գնացի տուն։
Հաջորդ օրը` երեխաների հետ խոսելուց հետո հասկացա, որ ոչ մի հետաքրքիր ֆիլմ էլ չեն դիտել, իսկ պարելը չգիտեմ ինչով է բուժօգնություն։
Կորցրինք մի ամբողջ օր՝ ոչ մի դաս չանելով, հանուն ոչ մի բանի։
Կարծում եմ՝ առաջին բուժօգնությունը կարևոր բան է, ու պետք է դա սովորել։
Հիմա եթե, աստված չանի, պատերազմի լինի կամ մի աղետ, կանգնելու ենք վիրավորների կողքին ու մարզանք անե՞նք, թե «Վերվերի» պարենք: