• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի սովորողների այցը Գյոթե ինստիտուտի երևանյան գրասենյակ

Հունիսի 8-ին Կրթահամալիրի` գերմաներենով հետաքրքրված մի խումբ սովորողների հետ այցելեցինք Գյոթե ինստիտուտի երևանյան գրասենյակ:

Գրասենյակի ղեկավար տիկին Յուլիա Կրամերը մեզ ծանոթացրեց կենտրոնի հնարավորություններին. գերմաներենի ուսումնասիրման էլեկտրոնային նյութեր, ստանդարտացված քննություններ, գրադարան, ընթերցասրահ, ֆիմլադարան, վերապատրաստումներ ուսուցիչների համար, ուսումը Գերմանիայում շարունակելու ուղիներ.....

Զրույցի ընթացքում սովորողները բավական ակտիվ էին ու հարցեր էին ուղղում տիկին Կրամերին`ավելի մանրամասնորեն ծանոթանալով կենտրոնի ծառայություններին:

Ընթերցասրահի գրաֆիկով հետաքրքվող Արմանը պարզեց, որ ցանկացողները կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր այցելել ընթերցասրահ կարդալ, ֆիլմեր դիտել, երգեր լսել:

Ստեփանն էլ պարզեց, որ կենտրոնում հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, ֆիլմերի դիտումներ, ընթերցանության օրեր:

Սովորողները խոստացան այցի մասին պատմել  ընկերներին, նաև գրառումներ կատարել իրենց բլոգներում: