• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կապերի հաստատում և ամրապնդում Ծաղկունք գյուղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ

Զարուհի Առաքելյան

Մաքուր օդ, հաճելի ճանապարհ, կանաչ տարածքներ և գեղեցիկ տեսարաններ: Վայելելով այս ամենը հասանք Ծաղկունք գյուղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց: Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ Հակոբյան Տիգրանից հրավեր էինք ստացել շրջելու դպրոցով: Տիար Բլեյանի և Թոփչյան Արմինեի հետ մի լավ ուսումնասիրելով դպրոցը հայտնեցինք մեր կարծիքը, համեմատեցինք կրթահամալիրի հետ: Տասներորդ դասարանցիների կենսաբանության դասաժամին փոքրիկ հարց-պատասխան եղավ տիար Բլեյանի  և սովորողների միջև: Քննարկվեցին շրջակա միջավայրի խնդիրները:

Որպես գրադարանի աշխատող ծանոթացա նրանց գրադարանին, կարճ ժամանակում ներկայացրի մեր գրադարանն ու աշխատանքը, որից հետո մի քանի ուսուցիչների ներկայացրի կրթահամալիրը: Մեր գրադարանը պահանջվող գրականության ցանկը ստանալուց հետո նվիրատվություն կկատարի, քանի որ տեղեկացա, որ նրանք ունեն 2000 կտոր գիրք, իսկ հայ դասական բանաստեղծների գրքերի պահանջարկը մեծ է: Ընկեր Արմինեն պահը բաց չէր թողնում և անընդհատ լուսանկարում էր:

Մի լավ շրջելուց հետո հավաքվեցինք դպրոցի ուսուցչանոցում և տիարը ներկայացրեց կրթահամալիրը: Հնչեցին մի շարք առաջարկներ` համագործակցությունն ամրապնդելու համար: Իսկ կրթահամալիրին ավելի լավ ճանաչելու համար նրանց հրավիրեցինք մեզ հյուր, մենք նույնպես հրավեր ստացանք ամռանը հաճելի ժամանակ անցկացնելու Ծաղկունք գյուղում: Գրադարանին նվիրելով կրթահամալիրի հրատարակած գրքերի փաթեթը հրաժեշտ տվեցինք նրանց:

Հյուրընկալությունն ու դպրոցը շատ լավն էին, միայն անհանգստացանք նրանց համակարգիչներով, որոնք փակի տակ էին, քանի որ գողության վախ կար: Հուսով ենք մեր առաջարկները չեն անտեսվի: