Հունիսի 7-ին՝ ժամը՝ 11:00, «Համերգ» ուսումնական նախագծի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում տեղի կունենա վարպետության դաս-համերգ Հայաստանում միակ տերմենահարուհի, կոմպոզիտոր Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի հետ:
Ծրագրում՝
Ծանոթացում նվագարանի հետ
Կոմիտաս, Ծիծեռնակ. Սաթենիկ Հակոբյան- Ուլիխանյանի մշակումը տերմենվոքսի համար
Սուրբ Ներսես Շնորհալի, Նոր ծաղիկ. Սաթենիկ Հակոբյան- Ուլիխանյանի մշակումը տերմենվոքսի համար
Մանրամասները՝ Ձայնադարանում