• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի հիանալի ճամբարային օր

Ավագյան Տիգրան, 8-1 դաս. "The Eagles" ջոկատ

 

Մենք այսօր՝ առավոտյան պարապունքից հետո, մեր ջոկատով, ընկեր Սիլվայի հետ ճամփա ընկանք դեպի Թումանյան այգի: Եղանակը բարենպաստ էր: Մենք՝ ես և Անատոլին (Տոտոն),  գնացինք այգի մեր հեծանիվներով, իսկ մյուս տղաները դպրոցից գնդակ էին բերել իրենց հետ:  Հենց հասանք Թումո,  նախ փորձեցինք շենքի դիմացի շատրվանների միջով վազելով անցնել՝ առանց թրջվելու:  Կարելի է ասել մեզ հաջողվեց,  սակայն Տոտոն մի լավ թրջվեց: Հետո սկսեցինք հերթով վարել մեր հեծանիվները:  Մենք արդեն որոշել էինք ֆուտբոլ խաղալ և անմիջապես բաժանվեցինք խմբերի և սկսեցինք:  Ամեն ինչ հրաշալի էր մինչև…
Հետո,  իհարկե,  մեծ տխրությամբ մեր խմբից մի քանիսին ճանապարհեցինք դպրոց և գնացինք մեր երեկվա տեղը:  Հենց այստեղ էլ սկսեցինք մեր հեծանվային մրցույթը:  Ամեն ինչ շատ ոգևորիչ էր: Հանկարծ մեր խմբի տղաներից մեկը սայթաքեց և ընկավ հեծանիվից,  ճիշտ է նրան բան չէր պատահել,  բայց հեծանիվը կարիք ուներ նորոգվելու:  Երկար ջանք թափելուց հետո՝ ես և ընկերներս նորոգեցինք այն: Երբ արդեն քաղցած էինք, նախաճաշեցինք՝ հարմար տեղավորվելով Տոտոյի բերած ծածկոցի վրա:  Հետո անգլերենով խաղացինք ինտերակտիվ խաղ,  թարգմանեցինք մեր պատմվածքից մի փոքրիկ հատված,  որից հետո շարժվեցինք դեպի դպրոց:  “Eagles”  ջոկատն այսօր ունեցավ շատ հետաքրքիր և լիարժեք օր: