• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ մայիսի 5-ը

Մայիսի 5, Երևանի Քաղաքապետարան: Ես և Էլեոնորա Օնիկովնան արագ բարձրանում ենք քաղաքապետարանի աստիճաններով: Երկուսս էլ հուզված ենք: Նա անընդհատ ժպտում է և գովում ինձ, իսկ ես դանդաղ կարմրում եմ… երևի հաճույքից: Մտնում ենք: Հուզվում ենք: Մեզ ուղեկցում են ընդարձակ մի սրահ: «Շամիրամի կախովի այգիները», - մտածում եմ ես, բայց բարձրաձայն ոչինչ չեմ ասում, այլ հանում եմ ֆոտոխցիկը: Ինչքան մարդ կա: Հավատս չի գալիս, որ այս բոլոր աշակերտ-աշակերտուհիները այս կամ այն օլիմպիադայի հաղթողներն են, իսկ նրանց ուղեկցող հուզված մեծահասակները`  նրանց ուսուցիչները: Բայց դա այդպես է: Սկսվում է պարգևատրման ծիսակարգը: Ամենահարուստ «դիպլոմատուփը» «Քվանտ» վարժարանինն է: Երկրորդ տեղում է Ֆիզմաթ դպրոցը իր նարնջագույն համազգեստով աշակերտներով, որոնց հաջորդում են «ԱնանիաՇիրակացի» ճեմարանի սաները: Մեր կրթահամալիրը միայն միդիպլոմ ունի, բայց ինչ արած: Միևնույն է մենք այսօր այստեղ եկանք, այս ամենը տեսանք ու բոլորի հետ հաղթեցինք: Դա մեր փոքրիկ ու շատ մեծ հաղթանակն է: Իսկ կյանքում ամեն ինչ սկսվում է այսպիսի հաղթանակներից:
P.S.  Երբ  ամեն  ինչ  վերջացավ,  Էլեոնորա  Օնիկովնայի  հետ  նշեցինք  մեր  հաղթանակը  մի-մի  գավաթ  պաղպաղակով: