• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդական ցտեսություն-ցնծության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 16
26.05.2016թ.

2016թ. մայիսի 27-28-ին Ավագ դպրոց-վարժարանի շրջանավարտների խմբի «Ցտեսություն-ցնծություն» և «Բարձունքի հաղթահարում» նախագծերը կազմակերպել Դիլիջանում: Այդ նպատակով.

  1. հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար եմ նշանակում Հասմիկ Ղազարյանին, օգնական՝ Ալինա Թումասյանին.
  3. հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. ճամփորդության մասնակիցների մեկնումը՝ 2016թ. մայիսի 27-ին, ժամը 13:00 Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մայիսի 28-ին, մինչև 20:00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ 10 ՏՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55).
  6. տեղափոխումը, սնունդը և գիշերակացը կազմակերպել ծնողների միջոցներով՝ «Հաղարծին» հյուրանոցային համալիրում.
  7. ճամփորդության մասնակիցներին՝ ղեկավարվել կրթահամալիրի տնօրենի՝ 25.05.2016թ. սուրհանդակով.
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
հավելված 1
Ճամփորդության մասնակիցների ցուցակ

1. Արեգ Գևորգյան
2. Ռազմիկ Գևորգյան
3. Դավիթ Կալուստով
4. Ռաֆայել Խաչատրյան
5. Արթուր Առաքելյան
6. Ալլա Սահակյան
7. Էրիկ Մարտիրոսյան
8. Մարիամ Մանասերյան
9. Վահե Այվազյան
10. Անահիտ Հարությունյան
11. Լաուրա Սարիբեկյան
12. Ինեսա Գալստյան
13. Ստելլա Մնացականյան (Ռազմիկ Գևորգյանի ծնողը)
14. Մարիամ Մանասերյանի ծնողը

հավելված 2
Ծրագիր
27.05.2016թ.

1. Ժամանում «Հաղարծին» հյուրանոցային համալիր՝ 14.30
2. Ճաշ՝   15.00
3. Զբոսանք քաղաքում, քայլարշավ դեպի Ջուխտակ վանք` 15.30-19.00
4. Վերադարձ հյուրանոց` 19.30
5. Ընթրիք, խաղեր՝ 20.00-22.30
6. Հիգիենայի ժամ, նախապատրաստում քնի՝ 23.00-23.30։

28.05.2016թ.

1. Վերկաց, արևածագի դիմավորում, նախավարժանք՝ 06.00
2. Հիգիենա և նախապատրաստում հյուրանոցից ելքի՝ մինչև 10.00
3. Նախաճաշ՝ 10.00-10.15
4. Ելք՝ 10.30։
5. Ուղևորություն դեպի Հաղարծին վանական համալիր, այնտեղից՝ «Բարձունքի հաղթահարում» նախագծով՝ Դիլի բլուր, վերադարձ Դիլիջանի ազգային պարկ, խաղեր, հանգիստ՝ մինչև 18.00
6. Վերադարձի ճանապարհին՝ կանգառ Սևանում, վերելք դեպի Սևանավանք, զբոսանք լճափին։
7. Ժամանում Երևան՝ 20.00