• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ցտեսություն-ցնծություն» նախագծի ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
26.05.2016թ.

2016թ. մայիսի 27-28-ին Ավագ դպրոց-վարժարանի շրջանավարտների խմբի ճամփորդական ցտեսություն-ցնծությունը կազմակերպել Ծաղկաձորում: Այդ նպատակով.

  1. հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար եմ նշանակում Լուիզա Քեշիշյանին, օգնական՝ Լիլիթ Առաքելյանին.
  3. հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. ճամփորդության մասնակիցների մեկնումը 2016թ. մայիսի 27-ին, ժամը 14:00 Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մայիսի 28-ին, ժամը՝ մինչև 18:00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Հայկ Դարբինյանի, Ալիսա Պետրոսյանի և Նելլի Հարությունյանի ծնողների մեքենաներով.
  6. սնունդը և գիշերակացը կազմակերպել ծնողների միջոցներով՝ Ծաղկաձորում.
  7. ճամփորդության մասնակիցներին՝ ղեկավարվել կրթահամալիրի տնօրենի՝ 25.05.2016թ. սուրհանդակով.
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
հավելված 1
Ճամփորդության մասնակիցների ցուցակ

1. Խալաթյան Դավիթ
2. Պողոսյան Սուրեն
3. Հարությունյան Նելի
4. Պետրոսյան Ալիսա
5. Դարբինյան Հայկ
6. Սարգսյան Թինա
7. Մերի Թելուց
8. Աբրահամյան Հովսեփ
9. Բաբաջանյան Էրիկ
10. Կիրակոսյան Կարինե

հավելված 2
Ծրագիր
Ճամփորդական ցտեսություն-ցնծություն

27.05.2016թ.

Մաս առաջին՝ «Ցտեսություն - ցնծություն» նախագիծ:

Մաս երկրորդ` ճամփորդություն Ծաղկաձոր:

Նպատակը համատեղ պարային երեկո, փոքր համերգ Ծաղկաձորի հրապարակում, երգեր խարույկի շուրջ:

14։00 - մեկնում Մայր դպրոցից
• ժամանում Ծաղկաձորի բնակարան
• ճաշ
քայլարշավ, զբոսանք քաաքում:
• համերգ  Ծակաձորի հրապարակում
• վերադարձ տուն, նախապատրաստում երեկոյին, խարույկային երգերին:
• ընթրիք, երգեր, պարեր, խաղեր
• խարույկ
• քուն

28.05.2016թ.

• արևածագի դիմավորում
• նախաճաշ
• զբոսանք քաղաքում
• Ճոպանուղի
• Վերադարձ: