• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտությունը կրտսեր դպրոցում

Մայիսի հինգին տեղի ունեցավ վարպետության դաս,որը վերաբերում էր ուսուցիչներին, թե ինչպես պետք է նրանք անցկացնեն դասը, որպեսզի դասը լինի ավելի հետաքրքիր: Վարպետության դասը վարում էր Գևորգ Հակոբյանը: Մասնակցում էին բնագիտության ուսուցիչներ և դասվարներ: Ըստ Գևորգ Հակոբյանի` ուսուցիչը դասը լավ անցկացնելու համար պետք է անի այնպես, որ փորձերով և գործնական աշխատանքներով հետաքրքրի երեխաներին, զարմացնի նրանց: Միևնույն ժամանակ նշեց, որ այդ փորձերի հետ մեկտեղ ոչ մի դեպքում չի կարելի երեխային տալ այդ փորձերի գիտական բացատրությունները: Սեմինարի ժամանակ ընկեր Գևորգը մի տեսանյութ էլ ցուցադրեց, հետո ֆիլմում ցուցադրվող այդ փորձը ցանկացավ իր ձեռքերով կատարել և բացատրեց, որ կարելի է նույն մոդուլով ուրիշ նմանատիպ փորձեր հորինել:

Այս փորձը կարողացանք նայել նաև էլեկտրոնային տարբերակով, որը պատրաստել էին ֆիզիկայի մեր շատ սիրելի ուսուցիչները:

Տիար Գևորգի վարպետության դասը հաջողված էր. բոլորս զարմացած դուրս եկանք սենյակից: