• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կյանքը նման է թելադրության

Այս կյանքը նման է թելադրության: Ինչո՞ւ է ամեն ինչ այսպես: Մեր կյանքը կազմում են ուրիշները, նրանք խաղացնում են մեզ`տանջելով թե ֆիզիկապես, թե հոգեպես: Մենք խամաճիկներ ենք, իսկ Նրանք ձեռքի մեկ շարժումով կարող են կործանել մեր կյանքը, նպատակներն ու երազանքները: Սա գիտակցելու համար հարկավոր է նայել վերև, միշտ վերև, այլ ոչ թե ներքև կամ կողքերը: Իսկ այս ամենը հասկանալու համար սկզբում պետք է անել ամենադժվարը` ազատել ձեռքերը թելերից, իսկ հետո ազատված ձեռքերի օգնությամբ կտրել մնացած թելերը:

Նրանք երբեմն մտածում են, որ իրենք կարող են, ի զօրու են անել ամեն ինչ, բայց դա այդպես չէ:

Նրանք կարծում են, որ պետք չէ նայել վերև, որովհետև իրենք են վերևում, ամենավերևում, սակայն նրանց ծնկի բերող հարվածը գալիս է հենց վերևից` անսպասելի կերպով, ու այդ հարվածը լինում է ցավոտ: Դրանից պաշտպանվելու մեկ ձև կա միայն` լինել բոլորի հետ հավասար և բոլորի կողքին: