• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում ֆոտոլրագրող Նելլի Շիշմանյանի հետ

«Լուսանկարչությոան դասընթացներ հրավիրյալ մասնագետների հետ» ուսումնական ծրագրի շրջանակներում այս չորեքշաբթի, մայիսի 18-ին՝ ժամը 11.00-ին, Գեղարվեստի ցուցասրահում տեղի կունենա հանդիպում ֆոտոլրագրող Նելլի Շիշմանյանի հետ: Նելլին կխոսի «Մուլտիմեդիա տեսաֆիլմերի առանձնահատկությունների իմասին»։ 

Նելլի Շիշմանյանը ֆրիլանս ֆոտոլրագրող է, ով իր լուսանկարչական գործունեությունը սկսել է 2005-ին՝ ֆոտոլրագրության մասին World Press Photo–ի կազմակերպած դասընթացին մասնակցելուց հետո։ Մասնագիտությամբ դիրիժոր է, բայց լուսանկարչության նկատմամբ իր մեծ հետաքրքրության հաշվին մասնակցել է բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային ֆոտոնախագծերի: Ութ տարվա ընթացքում Նելլիի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում և այլուր։ Համագործակցել է ArmeniaNow և «Հետք» պարբերականների հետ:  

Նելլիի «Խնայողություն և հնարամտություն» լուսանկարչական շարքը հրապարակվել է «World Press Photo» օնլայն ամսագրում, «Newsweek Russia»–ում տպագրվել են 2008-ի մարտի մեկի ռեպորտաժային լուսանկարներ, տարբեր սոցիալական թեմաներով շարքեր են տպագրվել նաև «Огонёк» և «National Geographic Traveler – Armenia» ամսագրերում։ 2012-ին ստացել է Հայաստանում Բրիտանական խորհրդի Նա/Նե մեդիամրցանակաբաշխության առաջին մրցանակը։ Ներկայուս «MyAngle» նախագծի հայաստանյան համակարգողն է, լուսանկարում է նաև «Chai Khana» ինտերնետային ամսագրի համար։

Լուսանկարների հիմնական ուղղվածությունը սոցիալական է, իր մուլտիմեդիաները արտացոլում են մեր տարածաշրջանին վերաբերվող տարատեսակ խնդիրներ: Իմ կարծիքով, Նելլիին հաջողվում է լուսանկարի միջոցով արտահայտել մարդկային հարաբերությունների էմոցիոնալ պահերը ու նրանց խնդիրները: